Հա

Մարզական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 10:40

«UFC 210». Գեղարդ Մուսասին յաղթեց երկրորդ ռաունդում

ԱՄՆ-ի Բաֆալօ քաղաքում տեղի ունեցած «UFC 210» խառը մենամարտերի մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) (ծագումով՝ իրանահայ-«alikonline.ir») տեխնիկական նոկաուտով յաղթել է ամերիկացի Քրիս Վայդմանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Բաֆալօ քաղաքում տեղի ունեցած «UFC 210» խառը մենամարտերի մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) (ծագումով՝ իրանահայ-«alikonline.ir») տեխնիկական նոկաուտով յաղթել է ամերիկացի Քրիս Վայդմանին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Միջին քաշային կարգի մենամարտում 31-ամեայ հայ մարտիկը 32-ամեայ ամերիկացուն պարտութեան է մատնել արդէն երկրորդ ռաունդում:

Քրիս Վայդմանը երրորդ անընդմէջ պարտութիւնը կրեց: Նա «UFC»-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նւաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել էր 15 մենամարտ, տարել 13 յաղթանակ: 2016-ին նա անցկացրել է մէկ մենամարտ եւ նոկաուտով պարտւել կուբացի Եոէլ Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել էր նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով յաղթանակ էր տարել ջամայկացի Իւրայ Հոլի դէմ ռեւանշ մենամարտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։