Հա

Մարզական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 08:50

Մխիթարեանի գոլն օգնեց «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին յաղթել

Երկրորդ կէսի առաջին իսկ րոպէին Հենրիխ Մխիթարեանը սուր անկիւնից կատարած հաշւենկատ հարւածով կրկնապատկել է հաշիւը:

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 32-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալւելիս 3:0 հաշւով յաղթեց «Սանդերլենդ»-ին: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Հանդիպման 30-րդ րոպէին Զլատան Իբրահիմովիչը բացել է հաշիւը:

Առաջին խաղակէսի աւարտից 2 րոպէ առաջ տանտէրերը մնացել են 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Լարսոնը:

Երկրորդ կէսի առաջին իսկ րոպէին Հենրիխ Մխիթարեանը սուր անկիւնից կատարած հաշւենկատ հարւածով կրկնապատկել է հաշիւը:

78-րդ րոպէին Մխիթարեանը փոխարինւել է՝ խաղադաշտում տեղը զիջելով Անտոնի Մարսիալին:

89-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը 3-րդ գնդակն է ուղարկել «Սանդերլենդ»-ի դարպասը:

Այս յաղթանակից յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը 57 միաւորով 5-րդ հորիզոնականում է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։