Հա

Մարզական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 11:20

Սիմոն Մարտիրոսեան. «Սպասւած էր այս մեդալս, յաղթանակս նւիրում եմ ամբողջ հայ ազգին»

«Ես գնացել էի ոսկու յետեւից եւ շատ ուրախ եմ, որ իմ նպատակն իրականացաւ: Պարտաւորեցնող է այս մեդալը. պէտք է այնպէս անեմ, որ ամէն տարի աւելի բարձր արդիւնքներով ու ոսկէ մեդալներով վերադառնամ հայրենիք»,- ասել է Սիմոն Մարտիրոսեանը:

«alikonline.ir» - Խորւաթիայում անցկացւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնից վերադարձած նորընծայ չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը մեկնաբանել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը մեծահասակների մրցահարթակում:

«Սա իմ առաջին ոսկէ մեդալն էր մեծահասակների կազմում: Եթէ անկեղծ լինեմ, սպասւած էր այս մեդալս, քանի որ արդէն գիտէինք, որ գնալու ենք ոսկէ մեդալի յետեւից եւ վստահ գնում էինք աւելի լաւ արդիւնքներ բերելու համար: Բայց Եւրոպայի առաջնութիւնն ինձ համար աւելի շատ ստուգատես էր աշխարհի առաջնութիւնից առաջ: Այնտեղ իմ բոլոր մօտեցումներում ես արդիւնքներիս բարելաւում էի փորձում անել:

Թիմային հաշւարկում գրաւեցինք 6-րդ տեղ: 6 մարզիկով էինք մեկնել: Ռուբէնն ու Գոռը եւս հասան իրենց նպատակին, երկուսն էլ վերադարձան իրենց մեդալներով: Կարծում եմ քիչ մասնակիցներով լաւ արդիւնք ցոյց տւեցինք:

Ես գնացել էի ոսկու յետեւից եւ շատ ուրախ եմ, որ իմ նպատակն իրականացաւ: Պարտաւորեցնող է այս մեդալը. պէտք է այնպէս անեմ, որ ամէն տարի աւելի բարձր արդիւնքներով ու ոսկէ մեդալներով վերադառնամ հայրենիք»,- ասել է Սիմոն Մարտիրոսեանը:

«news.am Sport»-ի թղթակցի հարցին, թէ որն է նորընծայ Եւրոպայի չեմպիոնի, օլիմպիական փոխչեմպիոնի յաջողութեան գաղտնիքը, եւ ում է նւիրում այս յաղթանակը, Սիմոն Մարտիրոսյեանը նշեց.

«Յաջողութեանս գաղտնիքը մարզիչներիս լսելն է, քրտնաջան աշխատանքը, ռեժիմ պահելը: Այս յաղթանակս նւիրում եմ ամբողջ հայ ազգին»:

Յիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում նւաճել է 5 մեդալ. 1 ոսկէ, 1 արծաթէ եւ 3 բրոնզէ: Խորւաթիայում Հայաստանի հաւաքականից Եւրոպայի չեմպիոնի կոչումը նւաճել է 105 կգ. քաշային, Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասեանը՝ Եւրոպայի փոխչմեպիոնն է, +105 կգ քաշային Ռուբէն Ալեքսանեանը՝ բրոնզէ մեդալակիր: Եւ երկու բրոնզէ մեդալներ նւաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հաւաքականից 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանն ու 90 կգ. քաշային Տաթեւ Յակոբեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։