Հա

Մարզական

10/04/2017

«Զւարթնոցում» տօն էր. Եւրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանն ու միւս մեդալակիրները Խորւաթիայից վերադարձան Հայաստան

«Զւարթնոց» օդանաւակայանում երէկ գիշեր իսկական տօն էր. բազմաթիւ մարզասէրներ կրկին համախմբւել էին օդանաւակայանի սպասարահում՝ դիմաւորելու չեմպիոնին ու մրցանակակիրներին: Ինչպէս Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի վերադարձի ժամանակ, երէկ գիշեր էլ նորընծայ չեմպիոնին դիմաւորելու էին եկել ամբողջ Հայկաշէն գիւղը: Հայկական սպորտի պաշտօնական ներկայացուցիչներից մեդալակիրներին դիմաւորեց միայն սպորտի փոխնախարար Գաբրիէլ Ղազարեանը:

«alikonline.ir» - Ծանրամարտի Եւրոպայի նորընծայ չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը, փոխչեմպիոն Գոռ Մինասեանի եւ միւս մեդալակիների հետ երէկ գիշեր Խորւաթիայից վերադարձան Հայաստան, փոխանցում է «news.am Sport»-ը:

«Զւարթնոց» օդանաւակայանում երէկ գիշեր իսկական տօն էր. բազմաթիւ մարզասէրներ կրկին համախմբւել էին օդանաւակայանի սպասարահում՝ դիմաւորելու չեմպիոնին ու մրցանակակիրներին: Ինչպէս Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի վերադարձի ժամանակ, երէկ գիշեր էլ նորընծայ չեմպիոնին դիմաւորելու էին եկել ամբողջ Հայկաշէն գիւղը: Հայկական սպորտի պաշտօնական ներկայացուցիչներից մեդալակիրներին դիմաւորեց միայն սպորտի փոխնախարար Գաբրիէլ Ղազարեանը:

Չեմպիոններին դափնեպսակները յանձնեց Գաբրիէլ Ղազարեանը:  Եւրոպայի մեդալակիրներին դիմաւորեցին չեմպիոնավայել, սակայն այս անգամ առանց զուռնա-դհոլի, երգուպարի:

Յիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում նւաճել է 5 մեդալ. 1 ոսկէ, 1 արծաթէ եւ 3 բրոնզէ: Խորւաթիայում Հայաստանի հաւաքականից Եւրոպայի չեմպիոնի կոչումը նւաճել է 105 կգ. քաշային, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասեանը՝ Եւրոպայի փոխչմեպիոնն է, +105 կգ. քաշային Ռուբէն Ալեքսանեանը՝ բրոնզէ մեդալակիր: Եւ երկու բրոնզէ մեդալներ նւաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հաւաքականից 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանն ու 90 կգ. քաշային Տաթեւ Յակոբեանը:

Նշենք, որ Եւրոպայի առաջնութիւնում լաւ մասնակցութիւն ունեցաւ Ռիօ-2016 Օլիմպիական խաղերում արմունկի վնասւածք ստացած Անդրանիկ Կարապետեանը, որը ծանր վնասւածքի ապաքինումից յետոյ առաջին փորձն էր կատարում մրցահարթակում նոր քաշային կարգում՝ 85 կգ.: Անդրանիկ Կարապետեանը ցոյց տւեց 5-րդ տեղի արդիւնք:

Հայ մարզիկներին Խորւաթիա ուղեկցեցին եւ թիմի հետ վերադարձան տղամարդկանց հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանը, երկրորդ մարզիչ Վիգէն Խաչատրեանը, կանանց թիմին ուղեկցում էր հաւաքականի մարզիչ Արման Ղազարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։