Հա

Մարզական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 18:00

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Էսթեղլալ»-ը խուսափեց պարտութիւնից

«Էսթեղլալ»-ը վաստակած 7 միաւորով շարունակում է գլխաւորել A խմբի մրցաշարային աղիւսակը:

«alikonline.ir» - Այսօր մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի երկրորդ օրը:

A խմբում, Տաշկենդում, Թեհրանի «Էսթեղլալ»-ն իր ուժերը չափեց տեղի «Լոկոմոտիւ»-ի հետ, որը 3 հանդիպումից յետոյ եզրափակում էր խմբի մրցաշարային աղիւսակը:

Առաջին խաղակէսում մայրաքաղաքի «Կապոյտներ»-ին չյաջողւեց ցուցադրել կոմբինացիոն ֆուտբոլ: Նրանց թոյլ տւած սխալները բազմաթիւ էին, եւ, արդիւնքում, ուզբեկական թիմին յաջողւեց հանդիպման 12-րդ րոպէին բացել հաշիւը: Գոլի հեղինակ դարձաւ Մարատ Բիկմաեւը:

Երկրորդ խաղակէսին «Էսթեղլալ»-ը կորցրածը յետ բերելու համար նետւեց առաջ: Նրանց բազմաթիւ գրոհներն արդիւնաւորւեցին հանդիպման աւարտից 4 րոպէ առաջ միայն, երբ Քաւէ Ռեզային հաշւում վերականգնեց հաւասարակշռութիւնը: 1:1`եւ «Էսթեղլալ»-ը վաստակած 7 միաւորով շարունակում է գլխաւորել A խմբի մրցաշարային աղիւսակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։