Հա

Մարզական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 08:10

Չեմպիոնների լիգա. «Բարսա»-ին անհրաժեշտ է եւս մէկ «Come Back»

Յաջորդ փուլ դուրս գալու համար «Բարսելոնա»-ին անհրաժեշտ է հրաշքի նմանւող եւս մէկ «Come Back», որը, սակայն, թւում է անհնար:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյան մեկնրակեց Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Օրւայ միակ խաղում «Իւվենտուս»-ը հիւրընկալել էր «Բարսելոնա»-ին: Շտապենք ասել, որ «Ծեր սինեորա»-ն որեւէ շանս չտւեց «Կապտանռնագոյններ»-ին՝ հզօր մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ:

Հանդիպման հէնց սկզբում, 7-րդ րոպէին արգենտինացի Պաուլօ Դիբալան գեղեցիկ հարւածով բացեց խաղի հաշիւը: 22-րդ րոպէին Մանջուկիչի փոխանցումից յետոյ Դիբալան իր հաշւին ձեւակերպեց դուբլ, իսկ 55-րդ րոպէին անկիւնայինի փոխանցումից յետոյ Ջիորջօ Կիէլլինին ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը: 3:0՝ եւ յաջորդ փուլ դուրս գալու համար «Բարսելոնա»-ին անհրաժեշտ է հրաշքի նմանւող եւս մէկ «Come Back», որը, սակայն, թւում է անհնար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։