Հա

Մարզական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 08:20

«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակօ» հանդիպումը յետաձգւեց. «Բորուսիա»-ի աւտոբուսի մօտ պայթիւն է տեղի ունեցել

«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակօ» հանդիպումը յետաձգւել է գերմանական ակումբի աւտոբուսի մօտ տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան, «Իւվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումից բացի պէտք է տեղի ունենար նաեւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակօ» հանդիպումը:

Հանդիպումը, սակայն, յետաձգւեց «Բորուսիա Դորտմունդ»-ի աւտոբուսի մօտ տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով:

«Պայթիւնը տեղի է ունեցել մեր աւտոբուսի կողքին: Ֆուտբոլիստները հիմա անվտանգ վայրում են: Մարզադաշտում ոչ մի վտանգ չկայ: Խնդրում ենք, պահպանել հանգստութիւն: Ներկայ պահին մարզադաշտում են գտնւում անվտանգութեան աշխատակիցները: Մանրամասները յայտնի կը դառնան աւելի ուշ»,- ասւում է միջադէպից անմիջապէս յետոյ գերմանական ակումբի մամլոյ ծառայութեան տարածաց յայտարարութեան մէջ:

ԶԼՄ-ներն արդէն տեղեկացրել են, որ պայթիւնի արդիւնքում տուժել է թիմի պաշտպան Մարկ Բարտրան:

Նախատեսւում է, որ հանդիպումը կը կայանայ այսօր:

Յարակից Հրապարակումներ

  • Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի համոզիչ յաղթանակը
    Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի համոզիչ յաղթանակը

    Աւարտւեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան A, B, C, D, E խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի վստահ յաղթանակը
    Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի վստահ յաղթանակը

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Եւրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Խաղադաշտ դուրս եկան  E, F, G, H խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին
    Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին

    Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

  • Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը
    Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը:

    A խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը տանը 3:0 հաշւով յաղթեց շւէյցարական «Բազել»-ին: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

  • Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից
    Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից

    Եւրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնը:

    Հայաստանն այդ մարզական տօնախմբութեանը չի մասնակցում: Մեր մասնակցութիւնն անուղղակի է՝ այսպէս կոչւած «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «գծով»: Փոխարէնը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, թէ՛ մարզական, թէ՛ քարոզչական, թէ՛ քաղաքական հարց են լուծում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։