Հա

Մարզական

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 08:10

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ը 1.5 ոտքով կիսաեզրափակչում է

Այս փուլի կենտրոնական հանդիպումն անկասկած վաղուց արդէն ֆուտբոլային դասականի վերածւած «Բայերն Միւնխէն»-«Ռէալ Մադրիդ» դիմակայութիւնն էր:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի մնացած 3 հանդիպումները:

Առաջինը «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակօ» դիմակայութիւնն էր, որը յետաձգւել էր մէկ օրով՝ գերմանական ակումբի աւտոբուսի վրայ տեղի ունեցած յարձակումից յետոյ:

Այս խաղում «Մոնակօ»-ն շարունակեց իր անակնկալների շարքը: Ֆրանցիական ակումբն աւելի ուժեղ գտնւեց գերմանացիներից եւ յաղթեց 3:2 հաշւով՝ գործնականում ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչ փուլում:

Մադրիդում, «Ատլետիկօ Մադրիդ»-ը հիւրընկալել էր Անգլիայի գործող չեմպիոնին՝ «Լեսթեր Սիթի»-ին:

Ինչպէս եւ կարելի էր գուշակել «Մատադորներ»-ն աւելի ուժեղ գտնւեցին «Աղւեսներ»-ից: հանդիպման 28-րդ րոպէին Անտուան Գրիզմանն անվրէպ իրականացրեց 11 մետրանոց հարւածը՝ 1:0 հաշւով յաղթանակ պարգեւելով «Ատլետիկօ»-ին:

Այս փուլի կենտրոնական հանդիպումն անկասկած վաղուց արդէն ֆուտբոլային դասականի վերածւած «Բայերն Միւնխէն»-«Ռէալ Մադրիդ» դիմակայութիւնն էր:

Եւրոպական ֆուտբոլի երկու գրանտների չափազանց դիտարժան հանդիպումն ունէր տրամագծօրէն երկու տարբեր երես:

Առաջին խաղակէսում միւնխէնցիներն ունէին խաղային եւ տարածքային շոշափելի առաւելութիւն: 25-րդ րոպէին Տիագոյի իրացրած անկիւնայինից յետոյ Արթուրօ Վիդալը գլխի յուժկու հարւածով բացեց հաշիւը:

Հանդիպման վերջնական ելքի ձեւաւորման համար առանցքային նշանակութիւն ունեցաւ առաջին խաղակէսի վերջին րոպէն, երբ Արթուրօ Վիդալը վրիպեց 11 մետրանոց հարւածից:

Երկրորդ խաղակէսն անցաւ հակառակ պատկերով: Խաղակէսի մեկնարկից 2 րոպէ անց Կրիշտիանու Ռոնալդուն հաշւում վերականգնեց հաւասարակշռութիւնը:

61-րդ րոպէին բաւարացիները մնացին 10 հոգով: Երկրորդ դեղին քարտն ստացաւ եւ խաղադաշտից հեռացւեց Խաւի Մարտինէսը: Դրանից յետոյ հանդիպման ընթացքի թելադրողը դարձաւ «Արքայական ակումբ»-ը:

77-րդ րոպէին Ռոնալդուն իր հաշւին գրանցեց դուբլ՝ իր թիմին պարգեւելով 2:1 հաշւով յաղթանակ: Ի դէպ սա Չեմպիոնների լիգայում պորտուգալացու խփած 100-րդ գնդակն էր:

Այսպիսով պատասխան հանդիպումից առաջ իսպանական գրանտն ստացաւ հսկայական առաւելութիւն: Կարելի է միանշանակօրէն ասել, թէ «Ռէալ Մադրիդ»-ը 1.5 ոտքով կիսազրափակչում է: Նրանց անհրաժեշտ է ընդամենը կէս քայլ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։