Հա

Մարզական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 09:50

Պանամայի հաւաքականի ֆուտբոլիստը սպանւել է իր տան մօտ

33-ամեայ ֆուտբոլիստն իր տան մօտ ենթարկւել է զինւած յարձակման: Էնրիկէսը ստացել է հրազէնային մի քանի վնասւածք, ինչից յետոյ տեղափոխւել է հիւանդանոց: Բժիշկներին չի յաջողւել փրկել նրա կեանքը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Պանամայի հաւաքականի կիսապաշտպան Ամիլկար Էնրիկէսը սպանջել է Նուէօ Կոլոնէ քաղաքում: Տեղեկացնում է «news.am»-ը:

33-ամեայ ֆուտբոլիստն իր տան մօտ ենթարկւել է զինւած յարձակման: Էնրիկէսը ստացել է հրազէնային մի քանի վնասւածք, ինչից յետոյ տեղափոխւել է հիւանդանոց: Բժիշկներին չի յաջողւել փրկել նրա կեանքը: Յարձակման հետեւանքով հիւանդանոց է տեղափոխւել եւս 2 մարդ:

Ամիլկար Էնրիկէսը Պանամայի հաւաքականի կազմում անցկացրել է 75 խաղ: 2016-ից նա խաղում էր պանամական «Արաբէ Ունիդօ» ակումբում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։