Հա

Մարզական

Երեքշաբթի, 02 Մայիսի 2017 12:30

«Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում ոգեկոչել են Հայոց Ցեղասպանութեան յիշատակը

Արգենտինայի ֆուտբոլի առաջնութեան «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում յիշատակւել է Հայոց Ցեղասպանութիւնը՝ 102-րդ տարելիցին նւիրւած մեծ պաստառի միջոցով, որը պահւել է խաղադաշտում:

«alikonline.ir» - Արգենտինայի ֆուտբոլի առաջնութեան «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում յիշատակւել է Հայոց Ցեղասպանութիւնը՝ 102-րդ տարելիցին նւիրւած մեծ պաստառի միջոցով, որը պահւել է խաղադաշտում: Այս մասին յայտնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Prensa Armenia»-ին:

«Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի արարողութիւն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնութեան հեղինակը Հարաւային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Նախորդ տարի նման պաստառ էր պահւել Արգենտինայի ֆուտբոլի առաջնութեան սուպերկլասիկոներից մէկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։