Հա

Մարզական

Չորեքշաբթի, 03 Մայիսի 2017 08:00

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի ցունամին. Կարդիֆում արդէն սպասում են«Ռէալ»-ին

«Արքայական ակումբ»-ի խաղային եւ տարածքային առաւելութեամբ անցած հանդիպման աստղը միանշանակօրէն Կրիշտիանու Ռոնալդուն էր, որի հեթ-տրիկի շնորհիւ էլ «Ռէալ»-ին յաջողւեց հէնց առաջին հանդիպումում գրեթէ ամբողջովին լուծել Կարդիֆում կայանալիք եզրափակիչ հանդիպման ուղղեգրի հարցը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը:

Առաջին հանդիպումը մադրիդեան դերբին էր, որը կայացաւ «Սանտիագօ Բեռնաբէու» ստադիոնում, ուր «Ռէալ Մադրիդ»-ը հիրընկալել էր «Ատլետիկօ Մադրիդ»-ին:

«Արքայական ակումբ»-ի խաղային եւ տարածքային առաւելութեամբ անցած հանդիպման աստղը միանշանակօրէն Կրիշտիանու Ռոնալդուն էր, որի հեթ-տրիկի շնորհիւ էլ «Ռէալ»-ին յաջողւեց հէնց առաջին հանդիպումում գրեթէ ամբողջովին լուծել Կարդիֆում կայանալիք եզրափակիչ հանդիպման ուղղեգրի հարցը:

Յատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի վերջին երեք հանդիպումների ընթացքում «Ռէալ»-ի խփած 9 գնդակներից 8-ի հեղինակը հէնց Ռոնալդուն է:

Այսօր՝ երեկոյեան կը կայանայ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: ՉԼ-ի 2016/17 մրցաշրջանի իրական սենսացիան համարւող ֆրանսիական «Մոնակօ»-ն սեփական դաշտում կը հիւրընկալի իտալական «Իւվենտուս»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։