Հա

Մարզական

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 08:50

Չեմպիոնների լիգա. Կարդիֆում սպասում են նաեւ «Ծեր սինեորա»-ին

Եթէ նախորդ գիշեր կայացած «Ռէալ Մադրիդ»-«Ատլետիկօ Մադրիդ» հանդիպման աստղը Կրիշտիանու Ռոնալդուն էր, ապա «Մոնակօ»-«Իւվենտուս» հանդիպումը միանշանակօրէն կարել է համարել Գոնսալօ Իգուաին-Դանի Ալւես զոյգի բենեֆիսը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:

Մոնակոյի «Լուի 2-րդ» ստադիոնում ֆրանսիայի գործող չեմպիոնները, որոնք համարւում են ՉԼ-ի այս մրցաշրջանի իրական սենսացիան, հիւրընկալել էին իտալական «Իւվենտուս»-ին:

Շտապենք ասել, որ եթէ նախորդ գիշեր կայացած «Ռէալ Մադրիդ»-«Ատլետիկօ Մադրիդ» հանդիպման աստղը Կրիշտիանու Ռոնալդուն էր, ապա «Մոնակօ»-«Իւվենտուս» հանդիպումը միանշանակօրէն կարել է համարել Գոնսալօ Իգուաին-Դանի Ալւես զոյգի բենեֆիսը:

29-րդ րոպէին Ալւեսի ֆանտաստիկ փոխանցումից յետոյ Իգուայինը բացեց հանդիպման հաշիւը, իսկ կէս ժամ անց՝ 59-րդ րոպէին, դարձեալ Ալւեսի փոխանցումից յետոյ կրկնապտկեց այն՝ դառնալով դուբլի հեղինակ: 0:2՝ եւ այսպիսով Կարդիֆը փաստացի պատրաստւում է հիւրընկալել ՉԼ-ի՝ «Ռէալ Մադրիդ»-«Իւվենտուս» եզրափակիչ հանդիպմանը, եթէ, իահարկէ, կիսաեզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպումներում տեղի չունենան ֆուտբոլային հրաշքներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։