Հա

Մարզական

Ուրբաթ, 05 Մայիսի 2017 09:50

Եւրոպա լիգա. «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը յաղթեց «Սելտա»-ին

«Կարմիր սատանաներ»-ի կազմում խաղին մասնակցեց նաեւ Հենրիխ Մխիթարեանը, որը խաղադաշտ դուրս եկաւ մեկնարկային րոպէից եւ փոխարինւեց 78-րդ րոպէին:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան Եւրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալւելիս յաղթեց իսպանական «Սելտա Վիգօ»-ին: Խաղի միակ գոլը 67-րդ րոպէին խփեց Մարկուս Ռեշֆորդը:

«Կարմիր սատանաներ»-ի կազմում խաղին մասնակցեց նաեւ Հենրիխ Մխիթարեանը, որը խաղադաշտ դուրս եկաւ մեկնարկային րոպէից եւ փոխարինւեց 78-րդ րոպէին:

Միւս հանդիպումը կայացաւ Ամստերդամում, որի ընթացքում հոլլանդական «Այաքս»-ը, սեփական յարկի ներքոյ խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան մատնեց ֆրնասիական «Օլիմպիկ Լիոն»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։