Հա

Մարզական

Շաբաթ, 06 Մայիսի 2017 08:00

Ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւն. Լեւան Բերիանիձէն նւաճեց բրոնզէ մեդալ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան ազատոճայինների մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացնող 125 կգ. քաշային Լեւան Բերիանիձէն մրցեց Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոեւի հետ եւ յաղթեց 3:1 հաշւով

«alikonline.ir» - Սերբիայի Նովի Սադ քաղաքում ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան ազատոճայինների մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացնող 125 կգ. քաշային Լեւան Բերիանիձէն մրցեց Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոեւի հետ եւ յաղթեց 3:1 հաշւով: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Յիշեցնենք, որ Հայաստանի դրօշի ներքոյ հանդէս եկող վրացի ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ յաղթել էր Անդրէյ Ռոմանովին (Մոլդովա): Քառորդ եզրափակչում Բերիանիձէն պարտւել էր Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին 3:1 հաշւով:

Վերջինս կարողացել էր հասնել եզրափակիչ, ինչը Բերիանիձէին թոյլ էր տւել սփոփիչ գօտեմարտ անցկացնել: Սփոփիչ գօտեմարտում Լեւանը 5:2 հաշւով յաղթանակ էր տարել Բելգիան ներկայացնող Հաջիմուրադ Իստապաեւի նկատմամբ:

Հայաստանի միւս ներկայացուցչի՝ մինչեւ 70 կգ. քաշային Վալտէր Մարգարեանի համար ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնն աւարտւած է: Հայ ըմբիշը, յիշեցնենք, 1/8 եզրափակչում պարտւել էր Ռուսաստանը ներկայացնող Իսրայիլ Կասումովին, որը, սակայն, կիսաեզրափակչում պարտութիւն է կրել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։