Հա

Մարզական

Կիրակի, 07 Մայիսի 2017 09:50

Հայազգի արշաւորդուհի Թելմա Ալթունը Հայաստանից Արցախ կանցնի երեք օրում

Հայազգի արշաւորդուհու նախաձեռնութեան հիմնական առաքելութիւնը դրամահաւաքի կազմակերպումն է «Համահայկական արշաւային երթուղի» նախագծի համար, որի գլխաւոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշաւային տուրիզմի ենթակառուցւածքները:

«alikonline.ir» - Հայազգի լեռնագնաց, արշաւորդուհի Թելմա Ալթունը պատրաստւում է Հայաստանից ոտքով շուրջ 280 կիլոմետր կտրել դէպի Արցախ։ «Ասպարէզ» պարբերականի հաղորդմամբ, երկու երեխաների մայր, 42-ամեայ Թելմա Ղազարեան Ալթունը նախկինում բազմիցս է մասնակցել արշաւների` հայկական եռագոյնը ձեռքին, մինչդեռ առաջին անգամ է ճանապարհ կտրելու հայրենիքում։ 

Թելմայի արշաւը մեկնարկելու է յունիսին Վարդենիս քաղաքից, որտեղից նա Ճանապարհ կոչւող արշաւային երթուղով անցնելու է Արցախի Հանրապետութեան Հադրութ քաղաք։ Նշւում է, թէ արշաւի ընթացքում նախատեսւած են կանգառներ մի քանի քաղաքներում ու գիւղերում, որտեղ նա մտադիր է շփւել տեղաբնակների հետ, իսկ ողջ երթուղին Ալթունը մտադիր է աւարտել երեք օրում։

Հայազգի արշաւորդուհու նախաձեռնութեան հիմնական առաքելութիւնը դրամահաւաքի կազմակերպումն է «Համահայկական արշաւային երթուղի» նախագծի համար, որի գլխաւոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշաւային տուրիզմի ենթակառուցւածքները, գծանշել, քարտէզագրել Հայաստանի բոլոր արշաւային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտէզ:

«Ժամանակն է, որպէսզի պարտքս տամ հայրենիքիս»,- թերթի հետ զրոյցում ասել է Թելման ու աւելացրել. «Բազմաթիւ երթուղիներ եմ անցել ամբողջ աշխարհով, բացի հայրենիքիցս։ Ժամանակն է վերջապէս քրտինք ու արցունք թափել նաեւ հայրենի հողի համար»։

Յարակից Հրապարակումներ

  • Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»
    Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի քաղաքական հարցերով աւագ խորհրդատու Օլեքսանդր Պաւլիւկին:

  • «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է
    «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է

    «Երեխաները մեր մեծագոյն հարստութիւնն են, մեր ապագան կերտողները: Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելութեան համար: Ես լաւ գիտեմ հայ ժողովրդի պատմութիւնը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի յաջողւել. դուք շարունակում էք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շէնացնել ձեր հայրենիքը»,- մասնաւորապէս ասել է Բարանկիցէն:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։