Հա

Մարզական

Կիրակի, 07 Մայիսի 2017 12:40

Տոտիին դուր չի եկել «Ռոմա»-ի մարզական տնօրէնի յայտարարութիւնն իր ապագայի վերաբերեալ

Տոտին կը ցանկանար անձամբ հանդէս գալ պաշտօնական յայտարարութեամբ, եւ սա կոնֆլիկտի պատճառ է դարձել ֆուտբոլիստի եւ մարզական տնօրէնի միջեւ:

«alikonline.ir» - «Ռոմա»-ի յարձակւող Ֆրանչեսկօ Տոտին գոհ չի մնացել այն բանից, որ ակումբի մարզական տնօրէն Մոնչին լրատւամիջոցներին յայտնել է ընթացիկ մրցաշրջանի աւարտից յետոյ իր՝ կարիերան աւարտելու որոշման մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Marca»-ն յայտնում է, որ Տոտին կը ցանկանար անձամբ հանդէս գալ պաշտօնական յայտարարութեամբ, եւ սա կոնֆլիկտի պատճառ է դարձել ֆուտբոլիստի եւ մարզական տնօրէնի միջեւ:

Աւելի վաղ, Տոտտիին հարցրել էին Մոնչիի յայտարարութեան մասին, սակայն վերջինս հրաժարւել էր որեւէ մեկնաբանութիւն տալ.

«Ամէն ինչ կիմանաք մրցաշրջանի աւարտին»,- ասել էր ֆուտբոլիստը:

48-ամեայ Մոնչին ապրիլի վերջին է դարձել «Ռոմա»-ի մարզական տնօրէնը՝ հռոմէացիների հետ 4+1 ձեւաչափով պայմանագիր կնքելով: Օրերս նա յայտնել էր, որ 40-ամեայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի աւարտից յետոյ կաւարտի կարիերան եւ կը դառնայ «Ռոմա»-ի տնօրէնը:

Յիշեցնենք՝ Տոտտին «Ռոմա»-ի սան է, որի կազմում հանդէս է գալիս 1993 թւականից: Նա հռոմէացիների կազմում 782 հանդիպման է մասնակցել, դարձել է 306 գոլի եւ 123 գոլային փոխանցման հեղինակ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր վերջին հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի մայիսի 28-ին՝ մրցելով «Ջենոա»-ի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։