Հա

Մարզական

Կիրակի, 07 Մայիսի 2017 16:30

Ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւն. Հայ ըմբիշներն աւարտեցին ելոյթները

Եւրոպայի առաջնութեան վերջին օրը Հայաստանն ունէր 4 ներկայացուցիչ՝ Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 կգ.), Կարապետ Չալեանը (75 կգ.), Սարգիս Քոչարեանը (80 կգ.) եւ Մաքսիմ Մանուկեան (85 կգ.), որոնք մեդալ չնվաճեցին:

«alikonline.ir» - Հունահռոմէական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում աւարտին մօտեցող Եւրոպայի առաջնութիւնում ելոյթն աւարտեց մէկ բրոնզէ մեդալով, որը նախօրէին 98 կգ. քաշային կարգում նւաճել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Եւրոպայի առաջնութեան վերջին օրը Հայաստանն ունէր 4 ներկայացուցիչ՝ Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 կգ.), Կարապետ Չալեանը (75 կգ.), Սարգիս Քոչարեանը (80 կգ.) եւ Մաքսիմ Մանուկեան (85 կգ.), որոնք մեդալ չնվաճեցին:

Կարապետ Չալեանը պայքարը սկսել էր որակաւորման փուլից, որտեղ 6:2 հաշւով յաղթել էր սերբ Վիկտոր Նեմեսին, իսկ 1/8 եզրափակիչում 2:1 հաշւով պարտութեան էր մատնել թուրք Էմրէ Կուշին: Երրորդ գօտեմարտում գիւմրեցի ըմբիշը 0:4 հաշւով պարտւեց հունգարացի Տամաշ Լորինցին, որն էլ պարտութիւն կրեց կիսաեզրափակիչում:

Մաքսիմ Մանուկեանը որակաւորման փուլում 2:1 հաշւով ուժեղ էր գտնւել վրացի Ռոբերտ Կոբիաշւիլուց, իսկ 1/8 եզրափակիչում 2:0 հաշւով յաղթել էր սերբ Դէյան Ֆրանկեովիչին, որը որակաւորման փուլում պայքարից դուրս էր թողել Ռիօ-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Դաւիդ Չակւետաձէին (7:4): Քառորդ եզրափակիչում Մանուկեանը 1:2 հաշւով պարտութիւն կրեց Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիրից, որը չկարողացաւ դուրս գալ եզրափակիչ:

Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 կգ.) որակաւորման փուլում 1:6 հաշւով պարտւել էր թուրք Մուրատ Դագին, իսկ Սարգիս Քոչարեանը (80 կգ.) մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 1:2 հաշւով պարտւելով ուկրայինացի Դիմիտրօ Պիշկովին: Ալեքսանեանին ու Քոչարեանին յաղթած ըմբիշները եւս չեն կարողացել դուրս գալ եզրափակիչ, եւ Հայաստանի ներկայացուցիչները զրկւեցին բրոնզէ մեդալի համար պայքարելու հնարաւորութիւնից:

Յիշեցնենք, որ հունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան առաջին օրը Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանից բացի, հանդէս էին եկել նաեւ Գէորգ Ղարիբեանը (59 կգ.), Կարէն Ասլանեանը (66 կգ.) եւ Վաչիկ Եղիազարեանը (130 կգ.), որոնք մեդալ չէին նւաճել: Արթուր Ալեքսանեանն էլ ծնկի վնասւածք էր ստացել մարզման ժամանակ եւ դեռ մինչեւ անցած շաբաթ հարցականի տակ էր նրա մասնակցութիւնը Եւրոպայի առաջնութեանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հաջաքականն Արմէն Մկրտչեանի գլխաւորութեամբ Եւրոպայի առաջնութիւնում նւաճել էր 3 բրոնզէ մեդալ: Վոլոդեա Ֆրանգուլեանը (61 կգ.), Գրիգոր Գրիգորեանը (74 կգ.) եւ Լեւան Բերիանիձէն (125 կգ.) գրաւել էին երրորդ տեղը, իսկ Գարիկ Բարսեղեանը (57 կգ.), Նարեկ Սիրունեանը (65 կգ.), Վահէ Թամրազեանը (86 կգ.) եւ Գէորգի Կետոեւը (97 կգ.) յաջող հանդէս չէին եկել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։