Հա

Մարզական

Երկուշաբթի, 08 Մայիսի 2017 08:30

Ծովափնեայ ֆուտբոլի աշխարհի առաջնութիւ. Բրազիլիան՝ չեմպիոն, Իրանը՝ բրոնզէ մեդալակիր

3-րդ տեղի համար պայքարում Իրանի ընտրանին երէկ՝ մայիսի 7-ին ուժերը չափեց Իտալիայի հաւաքականի դէմ պայքարում: Իրանցի ֆուտբոլիստները ցուցադրեցին գեղեցիկ խաղ, եւ յաղթելով 5:3 հաշւով նւաճեցին բրոնզէ մեդալ:

«alikonline.ir» - Իրանի նւաճեց ծովափնեայ ֆուտբոլի աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալը:

3-րդ տեղի համար պայքարում Իրանի ընտրանին երէկ՝ մայիսի 7-ին ուժերը չափեց Իտալիայի հաւաքականի դէմ պայքարում: Իրանցի ֆուտբոլիստները ցուցադրեցին գեղեցիկ խաղ, եւ յաղթելով 5:3 հաշւով նւաճեցին բրոնզէ մեդալ:

Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայացաւ Բրազիլիայի եւ Թահիտիի հաւաքականների միջեւ, որն էլ աւարտւեց բրազիլացիների վստահ՝ 6:0 հաշւով յաղթանակով: Այսպիսով Բրազիլիան հռչակւեց ծովափնեայ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Նշենք, որ մրցաշարի խմբային փուլում մեր ընտրանին յաղթել էր Մեքսիկայի եւ Նիգերիայի ընտրանիներին, իսկ տանուլ էր տւել Իտալիայի դէմ խաղում:

Յաջորդ փուլում մեր տղաները 4:3 հաշւով յաղթել էին Շւէյցարիայի հաւաքականին, իսկ կիսաեզրափակչում, 11 մետրանոց հարւածներով, 2:3 հաշւով անակնկալ պարտութիւն էին կրել Թահիտիի դէմ պայքարում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։