Հա

Մարզական

Երեքշաբթի, 09 Մայիսի 2017 08:30

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ը՝ յաջորդ փուլում

Մեհդի Թարեմիի աստղային օրում բախտը ժպտաց մայրաքաղաքի «Կարմիրներ»-ին: Մեհդի Թարեմիի հեթ-տրիկի շնորհիւ «Փերսփոլիս»-ը յաղթեց 4:2 հաշւով, իսկ միւս հանդիպումում Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ը ցուցադրեց ազնիւ ֆուտբոլ՝ «Ալ Ռիան»-ին պարտութեան մատնելով 4:3 հաշւով:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 8-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի վերջին տուրի հանդիպումները:

Արեւմտեան գօտու մահւան՝ D խմբում «Փերսփոլիս»-ը Թեհրանի «Ազադի» մարզադաշտում հիւրընկալել էր ԱՄԷ-ի «Ալ Վահդէ»-ին: Յաջորդ փուլ դուրս գալու համար Իրանի նորընծայ չեմպիոններին անհրաժեշտ էր ոչ միայն յաղթանակ, այլ, նաեւ այն, որ Կաթարում կայանալիք «Ալ Ռիան»-«Ալ Հիլալ» հանդիպումում գրանցւի ցանկացած արդիւնք՝ «Ալ Ռիան»-ի յաղթանակից բացի:

Շտապենք ասել, որ Մեհդի Թարեմիի աստղային օրում բախտը ժպտաց մայրաքաղաքի «Կարմիրներ»-ին: Մեհդի Թարեմիի հեթ-տրիկի շնորհիւ «Փերսփոլիս»-ը յաղթեց 4:2 հաշւով, իսկ միւս հանդիպումում Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ը ցուցադրեց ազնիւ ֆուտբոլ՝ «Ալ Ռիան»-ին պարտութեան մատնելով 4:3 հաշւով:

Այսպիսով այս խմբից յաջորդ փուլ դուրս եկան «Ալ Հիլալ»-ն ու «Փերսփոլիս»-ը:

C խմբում բախտը նոյնքան բարեհաճ չգտնւեց Իրանի միւս ներկայացուցիչի՝ Սպահանի «Զոբահան»-ի նկատմամբ: Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ի հետ հանդիպումում սպահանցիները պարտւեցին 0:2 հաշւով՝ զրկւելով պայքարը շարունակելու հնարաւորութիւնից:

Այս խմբից յաջորդ փուլ դուրս եկան ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ն ու Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։