Հա

Մարզական

Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 08:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանի «Կապոյտներ»-ը՝ յաջորդ փուլում

Ասիայի Չեմպիոնների լիգայի յաջորդ փուլում Իրանը կը ներկայացնեն «Փերսփոլիս»-ը եւ զոյգ «Էսթեղլալ»-ները:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 9-ին աւարտւեց Ասիյաի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը:

A խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը հիւրընկալւելիս Ջաբեր Անսարիի եւ Քաւէ Ռեզայիի խփած գոլերի շնորհիւ 2:1 հաշւով պարտութեան մատնեց Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ին, եւ վաստակելով 11 միաւոր նւաճեց յաջորդ փուլի ուղղեգիր:

Այս խմբից, որպէս առաջին թիմ յաջորդ փուլ դուրս եկաւ նաեւ ԱՄԷ-ի «Ալ Ահլի»-ն, որը վերջին հանդիպումում 4:0 հաշւով պարտութեան մատնեց Տաշկենդի «Լոկոմոտիւ»-ին:

Յաջորդ փուլ դուրս եկաւ նաեւ Իրանի միւս «կապոյտ» ներկայացուցիչը՝ Խուզեստանի «Էսթեղլալ»-ը:

Ահւազցիները սեփական յարկի ներքով ոչ-ոքի՝ 1:1 խաղացին ԱՄԷ-ի «Ալ Ջազիրա»-ի հետ եւ վաստակելով 9 միաւոր, որպէս B խմբի երկրորդ թիմ յաղթահարեցին խմբային փուլի արգելքը:

Այս խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 14 միաւորով վստահօրէն գլխաւորեց կատարական «Լեխւիա»-ն, որը վերջին խաղում 4:1 հաշւով պարտութեան մատնեց Սաուդական Արաբիայի «Ալ Ֆաթհ»-ին:

Այսպիսով յաջորդ փուլում Իրանը կը ներկայացնեն «Փերսփոլիս»-ը եւ զոյգ «Էսթեղլալ»-ները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։