Հա

Մարզական

Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 07:40

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-«Իւվէ». Ժամադրավայրը՝ Կարդիֆ

«Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալւելիս 1:2 հաշւով պարտւեց իր համաքաղաքացիներին, սակայն, սեփական յարկի ներքով 3:0 հաշւով յաղթանակի շնորհիւ ամրագրեց իր տեղը ՉԼ-ի այս մրցաշրջանի եզրափակիչ դիմակայութիւնում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռէալ Մադրիդ»-«Ատլետիկօ Մադրիդ» զոյգի պատասխան հանդիպումը:

«Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալւելիս 1:2 հաշւով պարտւեց իր համաքաղաքացիներին, սակայն, սեփական յարկի ներքով 3:0 հաշւով յաղթանակի շնորհիւ ամրագրեց իր տեղը ՉԼ-ի այս մրցաշրջանի եզրափակիչ դիմակայութիւնում:

Հէնց խաղասկզբում  Սաուլ Նիգեսի (14-րդ րոպէ) եւ Անտուան Գրիզմանի (16-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ «Ատլետիկօ»-ն առաջ անցաւ 2:0 հաշով՝ յոյս ունենալով յետ բերել առաջին հանդիպումում կորցրածը: Սակայն 43-րդ րոպէին Իսկոյի խփած գնդակաը փչացրեց ամէն ինչ՝ «Ատլետիկօ»-ին ստիպելով բաւարարւել 2:1 հաշւով աւանդական ախոյեանի դէմ տարած սփոփիչ յաղթանակով, որը, սակայան, բաւարար չէր եզրափակիչ հանդիպում դուրս գալու համար:

Այսպիսով ՉԼ-ի այս մրցաշրջանի չեմպիոնի կոչումը «Ռէալ Մադրիդ»-ն ու «Իւվենտուս»-ը կը վիճարկեն յունիսի 3-ին Կարդիֆում կայանալիք հանդիպման ժամանակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։