Հա

Մարզական

Ուրբաթ, 12 Մայիսի 2017 09:20

«Նաւթ»-ը՝ Իրանի գաւաթակիր

Նշենք, որ «Նաւթ»-ի կազմում հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստը դարձաւ Անդրանիկ Թէյմուրեանը, որը 90 րոպէների ընթացքում իր վերահսկողութեան տակ պահեց դաշտի կենտրոնը՝ մրցակցին զրկելով խաղը կառուցելու հնարաւորութիւնից:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 11-ին Խորամշահր քաղաքում տեղի ունեցաւ Իրանի գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը, որտեղ ուժերը չափեցին Թեհրանի «Նաւթ»-ը եւ Թաւրիզի «Թրաքթորսազի»-ն:

Հանդիպումն աւարտւեց «Նաւթ»-ի յաղթանակով՝ 1:0 հաշւով: 88-րդ րոպէին Իրանի ազգային հաւաքականի նախկին աւագ Անդրանիկ Թէյմուրեանի փոխանցումից յետոյ հանդիպման միակ գոլի հեղինակը դարձաւ Սաջադ Շահբազզադէն:

Նշենք, որ «Նաւթ»-ի կազմում հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստը դարձաւ Անդրանիկ Թէյմուրեանը, որը 90 րոպէների ընթացքում իր վերահսկողութեան տակ պահեց դաշտի կենտրոնը՝ մրցակցին զրկելով խաղը կառուցելու հնարաւորութիւնից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։