Հա

Մարզական

Ուրբաթ, 12 Մայիսի 2017 09:30

Եւրոպա լիգա. «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը եւ «Այաքս»-ը՝ եզրափակչում

Եւրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումում հանդէս կը գան «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը եւ «Այաքս»-ը: Հանդիպումը կը կայանայ մայիսի 24-ին՝ Սոլնայում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Եւրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական յարկի ներքոյ հիւրընկալել էր իսպանական «Սելտա Վիգօ»-ին: «Կարմիր սատանաներ»-ին եզրափակչի ուղեգիր նւաճելու համար բաւարարեց «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում «Սելտա»-ի հետ 1:1 հաշւով ոչ-ոքին:

Նշենք, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկաւ Հենրիխ Մխիթարեանը, որը փոխարինւեց 77-րդ րոպէին:

Միւս հանդիպումը տեղի ունեցաւ Լիոնում, որտեղ «Օլիմպիկ Լիոն»-ին յաջողւեց 3:1 հաշւով պարտութեան մատնել հոլլանդական «Այաքս»-ին, սակայն դա էլ չբաւարարեց Ամստերդամում 1:4 հաշւով կորցրածը յետ բերելու համար:

Այսպիսով Եւրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումում հանդէս կը գան «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը եւ «Այաքս»-ը: Հանդիպումը կը կայանայ մայիսի 24-ին՝ Սոլնայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։