Հա

Մարզական

Շաբաթ, 13 Մայիսի 2017 10:20

Հենրիխ Մխիթարեան. «Դաշտում փորձում եմ հրեշ լինել»

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է հօր` Համլետ Մխիթարեանի հետ նմանութեան, Բրազիլիայում անցկացրած փորձաշրջանի, ինչպէս նաեւ դաշտում ագրեսիւ լինելու մասին:

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է հօր` Համլետ Մխիթարեանի հետ նմանութեան, Բրազիլիայում անցկացրած փորձաշրջանի, ինչպէս նաեւ դաշտում ագրեսիւ լինելու մասին: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Էական չէ, թէ ինչպիսի տաղանդով ես ծնւել: Ամենակարեւորն այն օգտագործելն է եւ ջանք չխնայելը: Ուստի եթէ ջանասիրաբար աշխատում ես, ապա տաղանդը միայն ուժ կը տայ քեզ: Եթէ տաղանդաւոր ես, սակայն ջանասիրաբար չես աշխատում, ապա չես դառնա ոչ մէկ:

Բաւականին շատ որակներ եմ ժառանգել իմ հօրից, սակայն կարծում եմ` նա աւելի արագ էր: Նա յուժկու հարւածների էր տիրապետում եւ գոլ խփելու բնազդային մասով շատ ուժեղ էր: Զգում եմ, որ տարբերւում ենք որպէս ֆուտբոլիստներ: Մարդիկ նոյնն են ասում, ուստի չեմ կարող համեմատել մեզ:

Սան Պաոլոյում անցկացրած ժամանակի ընթացքում բարելաւեցի տեխնիկաս: Միանգամից դա չզգացի, սակայն տարւայ ընթացքում հասկացայ, որ այն ինձ շատ է օգնել: Շատ բան սովորեցի Բրազիլիայում լինելու եւ ուժեղ ֆուտբոլիստների հետ մարզւելու ժամանակ:

Դաշտում փորձում եմ այլ կերպ լինել: Փորձում եմ հրեշի նման լինել: Պայքարում եմ ամէն գնդակի համար ու փորձում անել լաւագոյնը: Դաշտից դուրս շատ աւելի հանգիստ եմ եւ չեմ սիրում ագրեսիւ լինել կամ նմանատիպ բաներ»,- ասել է Մխիթարյանը ակումբի պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։