Հա

Մարզական

Շաբաթ, 13 Մայիսի 2017 12:40

Վնասւածքը խանգարեց Արթուր Ալեքսանեանին

«Վնասւածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնութիւնից առաջ հարկաւոր էր նոր կանոններով գօտեմարտել: Եկանք ընդհանուր յայտարարի եւ Արթուրը մասնակցեց Եւրոպայի առաջնութեանը:

«alikonline.ir» - Օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանի մասնակցութիւնը հունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեանը, մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշել էին ստուգատեսը բաց չթողնել։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Անձնական մարզիչ Գէորգ Ալեքսանեանի խօսքով՝ դա Արթուրին անհրաժեշտ էր մինչեւ աշխարհի առաջնութիւնն ըմբշամարտի նոր կանոններին հարմարւելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատւականի հետ զրոյցում նշել է, որ Արթուրն այսօր՝ մայիսի 13-ին կը մեկնի հանգստանալու, որից յետոյ կը վերադառնայ մարզումներին:

«Վնասւածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնութիւնից առաջ հարկաւոր էր նոր կանոններով գօտեմարտել: Եկանք ընդհանուր յայտարարի եւ Արթուրը մասնակցեց Եւրոպայի առաջնութեանը:

Իհարկէ, վնասվածքը խանգարեց, կար նաեւ հոգեբանական գործօնը. 9 ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա յաղթահարեց այդ ամէնը եւ հանդէս եկաւ աւելի լաւ, քան պատրաստ էր այդ պահին:

Գոտեմարտերի ընթացքում ցաւերն ուժեղանում էին: Նա պէտք է լաւ հանգստանայ, իսկ վերականգնւելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասել է Գէորգ Ալեքսանեանը:

Մարզչի խօսքով՝ փոփոխութիւններից յետոյ գօտեմարտերը կորցրել են դիտարժանութիւն:

«Բոլոր կանոններով էլ հնարաւոր է գօտեմարտել: Առանց չորեքթաթ դրութեան, հնարքներն ու միաւորները քիչ եղան: Պէտք է այս կանոնադրութեանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպէս, որպէսզի կանգնած դիրքից գործողութիւն կատարելով հասնել չորեքթաթ դրութեան»,- նշել է օլիմպիական չեմպիոնի հայրը:

Յիշեցնենք, որ Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած հունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը բրոնզէ մեդալ է նւաճել 98 կգ քաշային կարգում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։