Հա

Մարզական

Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 07:50

Ըմբշամարտի Ասիայի առաջնութիւն. Իրանը՝ չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հաւաքականը նւաճելով 3 ոսկէ, 1 արծաթէ եւ 4 բրոնզէ մեդալ հերթական անգամ դարձաւ ազատ ոճի Ասիայի ըմբշամարտի չեմպիոն:

Յիշեցնենք, որ աւելի վաղ յունահռոմէական ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հաւաքականը 4 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներով նւաճել էր Ասիայի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում աւարտւեց 2017 թւականի ըմբշամարտի Ասիայի առաջնութիւնը:

Մրցումների վերջին օրը գորգ դուրս եկան Իրանի ազատոճային 4 ըմբիշներ: 61 կգ. քաշային կարգում Բեհնամ Էհսան Փուրը, 86 կգ. քաշային կարգում Ալիռեզա Քարիմին եւ 125 կգ. քաշային կարգում Եադօլլահ Մոհեբին մրցակցութիւնից դուրս էին: Նրանք, երեքն էլ նւաճեցին ոսկէ մեդալ, իսկ 70 կգ. քաշային կարգում Համեդ Ռաշիդին արջանացաւ բրոնզէ մեդալի:

Նշենք, որ մրցումների առաջին օրւայ ընթացքում էլ Իրանի ազատոճայինները նւաճել էին մէկ արծաթէ եւ երեք բրոնզէ մեդալներ:

Այսպիսով ազատ ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հաւաքականը նւաճելով 3 ոսկէ, 1 արծաթէ եւ 4 բրոնզէ մեդալ հերթական անգամ դարձաւ ազատ ոճի Ասիայի ըմբշամարտի չեմպիոն:

Յիշեցնենք, որ աւելի վաղ յունահռոմէական ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հաւաքականը 4 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներով նւաճել էր Ասիայի չեմպիոնի կոչումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։