Հա

Մարզական

Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 09:10

«Փոքր Հայաստանի մեծ աստղը». նոր ֆիլմ՝ Մխիթարեանի մասին

«Երեւանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով»,- ռուսական «Match TV»-ն նոր ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հաւաքականի եւ Անգլիայի «Մանչեսթեր Իւնայթեդ» ակումբի կիսապատշպան Հենրիխ Մխիթարեանի մասին։

«alikonline.ir» - «Երեւանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով»,- ռուսական «Match TV»-ն նոր ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հաւաքականի եւ Անգլիայի «Մանչեսթեր Իւնայթեդ» ակումբի կիսապատշպան Հենրիխ Մխիթարեանի մասին։ 

«Հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարեան։ Որտե՞ղ եւ ո՞վ է նրան սովորեցրել այսպէս խաղալ։ Ֆուտբոլիստի մանկութիւնը, պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը», ֆիլմը պատմում է այս ամէնի մասին։ 

«Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակեանը ֆիլմի՝ Երեւան այցելած հեղինակներին օգնել է այցելել Մխիթարեանի տուն, զրուցել նրա հարեւանների հետ։ Նրանք եղել են նաեւ այն դպրոցում, որտեղ սովորել է ֆուտբոլիստը, ինչպէս նաեւ «Փիւնիկ»-ի մարզադպրոցում։ 

Հայաստանի ազգային հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը հեղինակների հետ զրոյցում պատմել է, որ երբեք Մխիթարեանի հետ կոնֆլիկտ չի ունեցել եւ շատ հեշտ է աշխատել նրա հետ։ 

Ֆիլմի հեղինակի խօսքով՝ «Նախկին ԽՍՀՄ տարածքում Մխիթարեանից լաւ ֆուտբոլիստ չկայ: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։