Հա

Մարզական

20/05/2017 - 08:40

Կատարում բացւել է ԱԱ 2022-ը հիւրընկալող առաջին մարզադաշտը

Կատարի մայրաքաղաք Դոհայում բացւել է առաջին մարզադաշտը, որը կը հիւրընկալի 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան հանդիպումները: 

1976 թւականին կառուցւած «Խալիֆա» մարզադաշտը վերակառուցւել է աշխարհի առաջնութեան համար:

«alikonline.ir» - Կատարի մայրաքաղաք Դոհայում բացւել է առաջին մարզադաշտը, որը կը հիւրընկալի 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան հանդիպումները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

1976 թւականին կառուցւած «Խալիֆա» մարզադաշտը վերակառուցւել է աշխարհի առաջնութեան համար: Այն այժմ 40 հազարով աւելի հանդիսականի կարող է ընդունել: 

Մարզադաշտի տարածքում յատուկ սառեցման համակարգ են կառուցել, որի շնորհիւ օդի ջերմաստիճանը դաշտում չի գերազանցի 26 աստիճանն` ըստ ցելսիուսի, իսկ տրիբունաներում` 28 աստիճանը: 

Յիշեցնենք, որ ԱԱ 2022-ը Կատարում կանցկացւի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատւածում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։