Հա

Մարզական

25/05/2017 - 08:00

Եւրոպա լիգա. «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը՝ չեմպիոն

«Մանչեսփեր Իւնայթեդ»-ը դարձաւ Եւրոպա լիգայի 2016/17 մրցաշրջանի չեմպիոն:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցաւ Եւրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որի ընթացքում միմեանց դէմ ուժերը չափեցին «Մանչեսփեր Իւնայթեդ»-ն ու «Այաքս»-ը:

Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մէկ րոպէ լռութեամբ յարգեցին նախօրէին Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման զոհերի յիշատակը:

Հանդիպման առաջնամասում աւելի ակտիւ էին գործում «Կարմիր սատանաներ»-ը: 18-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց Պօլ Պոգբան: Նրա հարւածն անդրադարձից յետոյ յայտնւեց հոլանդական ակումբի դարպասում:

Երկրորդ խաղակէսի հէնց մեկնարկին՝ 48-րդ րոպէին Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը գեղեցիկ հարւածով կրկնապակեց հաշիւը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եւրոպա լիգայի եզրափակչում: Սա Եւրոպայի լիգայի այս մրցաշրջանում նրա խփած 6-րդ գնդակն էր: Այսպիսով Հենրիխ Մխիթարեանը 6 գոլով ճանաչւեց որպէս «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի լաւագոյն ռմբարկուն Եւրոպա լիգայի 2016/17 թթ. մրցաշրջանում:

Մխիթարեանի գոլից յետոյ երկու թիմերի գործադրած ջանքերը չունեցան որեւէ արդիւնք եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը յաղթեց 2:0 հաշւով՝ պատմութեան մէջ առաջին անգամ դառնալով Եւրոպա լիգայի չեմպիոն:

Այս հաղթանակը թոյլ կը տայ անգլիական թիմին 2017/18 թթ. մրցաշրջանում ելոյթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։