Հա

Մարզական

Երեքշաբթի, 30 Մայիսի 2017 07:50

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Ալ Էյն»-«Էսթեղլալ»՝ 6:1. No Comment

«Էսթեղլալ»-ը պարտւեց խոշոր՝ 6:1 հաշւով եւ դուրս մնաց հետագայ պայքարից:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի «Ալ Էյն»-«Էսթեղլալ» պատասխան հանդիպումը, որն աւարտւեց տանտէրերի՝ «Ալ Էյն»-ի խոշոր՝ 6:1 հաշւով յաղթանակով:

Հանդիպման ողջ ընթացքում «Էսթեղլալ»-ը ցուցադրեց ոչինչ չասող, անատամ ֆուտբոլը, որը համեմւած էր անցեալ դարի 60-ական թւականների իտալական ֆուտբոլը յիշեցնող խորը պաշտպանակ տակտիկայով, ինչն էլ յաւելեալ մեկնաբանութեան կարիք չունի:

Ինչեւէ երկու խաղերի ընդհանուր հաշւարկում «Էսթեղլալ»-ը պարտւեց 6:2 հաշւով եւ դուրս մնաց հետագայ պայքարից:

Ի դէպ, սա Ասիայի Չեմպիոնների լիգայի պատմութեան ընթացքում իրանական ակումբների երբեւ կրած ամենածանր պարտութիւնն էր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։