Հա

Մարզական

Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017 08:00

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Լեխւիա»-«Փերսփոլիս»՝ 0:1. «Կարմիրներ»-ը պաշտպանեցին իրանական ֆուտբոլի արժանապատւութիւնը

Ասիայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչ փուլում պայքարը շարունակելու հնարաւորութիւն ստացաւ «Փերսփոլիս»-ը:

«alikonline.ir» - Աւարտւեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները:

ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ի դէմ խաղում «Էսթեղլալ»-ի խայտառակ՝ 1:6 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, առաւել ընդգծւած կարեւորւում էր կատարական «Լեխւիա»-ի եւ «Փերսփոլիս»-ի դիմակայութիւնը: Այն դիտարկւում էր որպէս իրանական ֆուտբոլի արժանապատւութիւնը պաշտպանելու վերջին շանսը, մանաւանդ, որ զուգահեռաբար տեղի ունեցող Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ի եւ Խուզեստանի «Էսթեղլալ»-ի հանդիպումում ահւազցիները շանսերը նւազագոյն էին գնահատւում:

Իրանի եւ Կատարի գործող չեմպիոնների առաջին հանդիպումն աւարտւել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ մրցակցի յարկի ներքոյ «Փերսփոլիս»-ի խփած իւրաքանչիւր գնդակն ունենալու է ոսկու արժէք:

Գլխաւոր մարզիչ Բրանկօ Իւանկովիչը հէնց այդ գիտակցութեամբ էր մշակել իր թիմի մարտավարութիւնը: Այս մրցաշրջանում առաջին անգամը լինելով «Փերսփոլիս»-ը գնդակը կամովի զիջել էր մրցակցին, սեղմել էր պաշտպանական գօտին եւ ծածկելով մրցակցի գործունէութեան համար անհրաժեշտ ազատ տարածութիւնները, նրան ստիպել էր բացւել դէպի դաշտի եզրերը՝ փոխարէնը ստանալով պրեսինգի եւ մրցակցի եզրայինների թիկունքում ստեղծւած բաց տարածութիւններից օգտւելու հնարարւորութիւն:

Այս խելամիտ մարտավարութիւնը հէնց առաջին խաղակէսում էլ տւեց իր արդիւնքը: 23-րդ րոպէին Վահիդ Ամիրիի եւ Մեհդի Թարեմիի գործադրած ֆանտաստիկ պրեսինգից եւ վերջինս փոխանցումից յետոյ «Լեխւիա»-ի իսպանացի պաշտպան Չիկօ Ֆլորէս վրիպեց՝ գրաւելով սեփական դարպասը, եւ հէնց այս գոլն էլ վճռեց գործող երկու չեմպիոնների դիմակայութեան արդիւնքը:

Խուզեստանի «Էսթեղլալ»-ի եւ «Ալ Հիլալ»-ի պատասխան խաղում կրկնւեց զոյգի առաջին հանդիպման արդիւնքը: Սաուդական թիմը յաղթեց 1:2 հաշւով՝ պայքարից դուրս թողնելով Ահւազ քաղաքը ներկայացնող ակումբին:

Այսպիսով, իրանական ակումբներից, Ասիայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչ փուլում պայքարը շարունակելու հնարաւորութիւն ստացաւ «Փերսփոլիս»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։