Հա

Մարզական

05/06/2017

Վոլէյբոլի համաշխարհային լիգա. Առաջին յաղթանակը. Իրան-Լեհաստան՝ 3:1

Վոլէյբոլի համաշխարհային լիգայում Իրանը տարաւ իր առաջին յաղթանակը: Մեր վոլէյբոլիստները 3:1 հաշւով պարտութեան մատնեցին Լեհաստանի ընտրանուն:

«alikonline.ir» - Վոլէյբոլի համաշխարհային լիգայում Իրանը տարաւ իր առաջին յաղթանակը:

Առաջին երկու տուրում կրած պարտութիւններից յետոյ, երէկ՝ մայիսի 4-ին վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը ուժերը չափեց Լեհաստանի ընտրանու դէմ պայքարում, որն առաջին երկու տուրում տարել էր երկու յաղթանակ:

Առանցքային երեք խաղացողների՝ Սայիդ Մարուֆի, Շահրամ Մահմուդիի եւ Մոհամմադ Մուսաւիի բացակայութեան պայմաններում, մեր տղաները ցուցադրեցին վստահ եւ գեղեցիկ խաղ՝ այս մրցաշարջանում տօնելով իրենց առաջին յաղթնակաը: Վերջնահաշիւը 3:1 (18:25, 25:23, 25:23, 25:22) էր:

Միւս խաղերում, մրցաշարի միանձնեայ առաջատար Ֆրանսիայի ընտրանին 3:0 հաշւով պարտութեան մատնեց Արգենտինային, Բելգիան 3:1 հաշւով յաղթանակ տարաւ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ, Ռուսաստանը 1:3 հաշւով տանուլ տւեց Բուլղարիայի դէմ պայքարում, Իտալիան նոյն հաշւով զիջեց Բրազիլիային, իսկ Սերբիան էլ նոյն հաշւով յաղթանակ տարաւ Կանադայի դէմ պայքարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։