Հա

Մարզական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 10:40

Իրանի եւ Հայաստանի հաւաքականների յաղթական օրը. Մոնտենեգրօ-Իրան՝ 1:2, Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս՝ 5:0

Երէկ կայացած ստուգողական հանդիպումների ընթացքում Իրանի եւ Հայաստանի հաւաքականները պարտութեան մատնեցին իրենց մրցակիցներին:

«alikonline.ir» - Ֆուտբոլային աշխարհում երէկ՝ յունիսի 4-ին ընկերական եւ ստուգողական հանդիպումների օր էր:

Յունիսի 12-ին, 2018 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Ուզբեկստանի ընտրանու դէմ կարեւոր խաղից առաջ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականն անց կացրեց ստուգողական հանդիպում: Մրցակիցը Մոնտենեգրոյի ընտրանին էր, որն էլ յունիսի 10-ին Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջանակում ուժերը չափելու է Հայաստանի հաւաքականի հետ խաղում:

Առանցքայի մի քանի ֆուտբոլիստների բացակայութեան պայմաններում Իրանի ընտրանին դարպասապահ Ալիռեզա Բէյրանվանդի հրաշալի սէյւերի, եւ յարձակւող Սարդար Ազմունի ցուցադրած գեղեցիկ խաղի շնորհիւ 2:1 հաշւով տարաւ ոգեւորիչ յաղթանակ:

Անտարբեր չպէտք է անցնել նաեւ աջ եզրային պաշտպան Ռամին Ռեզայեանի փայլուն խաղի կողքով, որն անմիջական ազդեցութիւն ունէր Ազմունի խփած երկու գնդակների վրայ:

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում էլ Հայաստանի ընտրանին Մոնտենեգրոյի հետ խաղի նախօրէին ստուգողական հանդիպում անց կացրեց Սենթ Քիթս եւ Նեւիսի հաւաքականի դէմ եւ խոշոր՝ 5:0 հաշւով յաղթանակ տարաւ սիրողական մակարդակի մրցակցի դէմ:

Գոլերի հեղինակ դարձան Հենրիխ Մխիթարեանը (2 գոլ), Արթուր Սարկիսովը, Արտակ Եդիգարեանն ու Ռուսլան Կորեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։