Հա

Մարզական

Երեքշաբթի, 06 Յունիսի 2017 14:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ի մրցակիցը սաուդական «Ալ Ահլի»-ն է

Տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճականահնութիւնը: «Փերսփոլիս»-ի մրցակիցը Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ն է:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 6-ին տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճականահնութիւնը:

Արեւմտեան գօտում, Իրանը ներկայացնող միակ թիմի՝ «Փերսփոլիս»-ի մրցակիցը Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ն է:

ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ը ուժերը չափելու է Սաուդական Արաբիայի միւս ներկայացուցչի՝ «Ալ Հիլալ»-ի դէմ պայքարում:

«Փերսփոլիս»-«Ալ Ահլի» զոյգի առաջին խաղը կայանալու է օգոստոսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ սեպտեմբերի 12-ին:

Հաշւի առնելով այն փաստը, որ Իրանն ու Սաուդական Արաբիան խզել են միմեանց հետ յարաբերութիւնները, ուստի երկու հանդիպումներն էլ կայանալու են չէզոք դաշտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։