Հա

Մարզական

Կիրակի, 11 Յունիսի 2017 08:10

Հայաստանի հաւաքականը ջախջախւեց. Մոնտենեգրօ-Հայաստան՝4:1

Երէկ՝ երեկոյեան Եւրոպայում կայացան աշխարհի 2018 թւականի առաջնութեան որակաւորման փուլի 6-րդ տուրի հանդիպումները: E խմբում Հայաստանի հաւաքականը Պոդգորիցայում ուժերը չափեց Մոնտենեգրոյի ընտրանու դէմ պայքարում: Հայաստանի ընտրանին ցուցադրեց դժգոյն եւ ոչ մարտունակ խաղ եւ կրեց ծանր՝ 1:4 հաշւով պարտութիւն:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան Եւրոպայում կայացան աշխարհի 2018 թւականի առաջնութեան որակաւորման փուլի 6-րդ տուրի հանդիպումները: E խմբում Հայաստանի հաւաքականը Պոդգորիցայում ուժերը չափեց Մոնտենեգրոյի ընտրանու դէմ պայքարում:

Շտապենք ասել, որ Հայաստանի ընտրանին ցուցադրեց դժգոյն եւ ոչ մարտունակ խաղ եւ կրեց ծանր՝ 1:4 հաշւով պարտութիւն:

Հանդիպման հաշիւը 2-րդ րոպէին բացեց Ֆատոս Բեչիրայը, իսկ Մոնտենեգրոյի աւագ Ստեֆան Եովետիչը 28-րդ, 54-րդ եւ 82-րդ րոպէների խփեց եւս երեք գնդակ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

89-րդ րոպէին Ռուսլան Կորեանը խփեց Հայաստանի հաւաքականի միակ գոլը:

E խմբի միւս հանդիպումներում մրցաշարային աղիւսակի յետնապահը՝ Ղազախստանը 1:3 հաշւով պարտւեց Դանիայի ընտրանուն, իսկ Լեհաստանի հաւաքականն էլ Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիւ 3:1 հաշւով պարտութեան մատնեց Ռումինիայի ընտրանուն:

6 խաղից յետոյ Հայաստանի ընտրանին 6 միաւորով հանգրւանել է E խմբի մրցաշարային աղիւսակի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Առաջատարը, 16 միաւորով Լեհաստանի ընտրանին է, իսկ Մոնտենեգրոյի եւ Դանիայի հաւաքականները 10 միաւորով համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդն են: Ռումինիայի ընտրանին ունի 6, իսկ Ղազախստանի ընտրանին՝ 2 միաւոր:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։