Հա

Մարզական

Կիրակի, 18 Յունիսի 2017 08:10

Կոնֆեդարացիաների գաւաթ. Մեկնարկը տրւած է. Ռուսաստան-Նոր Զելանդիա՝ 2:0

Ռուսաստանում, երէկ՝ յունիսի 17-ին մեկնարկեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գաւաթի 8-րդ խաղարկութիւնը: Առաջին խաղում ՌՌՌՌուսաստանը 2:0 հաշւով պարտութեան մատնեց Նոլ Զելանդիային:

«alikonline.ir» - Ռուսաստանում, երէկ՝ յունիսի 17-ին մեկնարկեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գաւաթի 8-րդ խաղարկութիւնը:

Սանկտ Պետերբուրգում կայացաւ A խմբի առաջին հանդիպումը. Ռուսաստանի հաւաքականը մրցեց Նոր Զելանդիայի ընտրանու հետ:

Հէնց մեկնարկից ռուս ֆուտբոլիստներն ստացան խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն, եւ ունէին մրացակցի դարպասը գրաւելու 100 տոկոսանոց մի քանի հնարաւորութիւն: Այդուհանդերձ, հանդիպման հաշիւը բացւեց միայն 31-րդ րոպէին, երբ Դմիտրի Պոլոզի փոխանցումից յետոյ Դենիս Գլուշակովը դուրս եկաւ նորզելանդացիների դարպասապահի դէմ եւ գրաւեց դարպասը: Ընդմիջման ժամանակ, սակայն, խփւած գնադակը որպէս ինքնագոլ գրանցւեց նորզելանդացիների պաշտպան Մայքըլ Բոքսոլի հաշւին:

Երկրոդ խաղակէսն էլ անցաւ նոյն սցենարով՝ ռուսների բացայայտ առաւելութեամբ: 69-րդ րոպէին հաշիւը կրկնապատկեց Ֆեոդոր Սմոլովը՝ ձեւակերպելով նաեւ հանդիպման վերջնահաշիւը՝ 2:0:

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում. Կազանում կը հանդիպեն A խմբի միւս երկու թիմերը՝ Պորտուգալիան եւ Մեքսիկան, իսկ Մոսկւայում կը մրցեն B խմբում ներառւած Կամերունի եւ Չիլիի ընտրանիները:

Յիշեցնեք, որ ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գաւաթի 8-րդ խաղարկութեանը մասնակցում են 2018 թւականի աշխարհի առաջնութեան հիւրընկալը՝ Ռուսաստանը, աշխարհի գործող չեմպիոնը՝ Գերմանիան, ինչպէս նաեւ՝ վեց մայրցամաքների չեմպիոնները՝ Պորտուգալիան, Չիլին,Աւստրալիան, Մեքսկիան, Կամերունն ու Նոր Զելանդիան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։