Հա

Մարզական

05/07/2017

«Մանչեսթեր Իւնայթեդ». «Ինչու են երկրպագուները սիրում Մխիթարեանին»

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ն իր պաշտօնական կայքում հրապարակել է Հայաստանի ազգային հաւաքականի եւ անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի երկրպագուների մեկնաբանութիւնները «Twitter»-ում ֆուտբոլիստի մասին եւ ներկայացրել, թէ ինչու են երկրպագուները սիրում նրան։

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն իր պաշտօնական կայքում հրապարակել է Հայաստանի ազգային հաւաքականի եւ անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի երկրպագուների մեկնաբանութիւնները «Twitter»-ում ֆուտբոլիստի մասին եւ ներկայացրել, թէ ինչու են երկրպագուները սիրում նրան։ Գրում է «panorama.am»-ը: 

Կայքում գրւած է, որ Մխիթարեանն այս ընթացքում վաստակել է ակումբի երկրպագուների ջերմութիւնը։ Հայազգի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին է միացել 2016 թւականի յուլիսի 6-ին։ 

Ներկայացնում ենք գրառումներից մի քանիսը։ 

@MUFC_Sarah - Սիրում եմ նրան։ Վերջին մրցաշարում նա ֆանտաստիկ գոլերի հեղինակ դարձաւ եւ միայն աւելի լաւը փորձի կատարել Անգլիայի յաջորդ մրցաշրջանում։ 

@Edam26 - Լաւագոյն կիսապաշտպանը եւ յարձակւողն է, որ ես տեսել եմ։ Միկին մեծ ներուժ ունի մեր ակումբում լեգենդ դառնալու։ 

@ Frear3 - «Նա հիանալի խաղացող է, իսկ լաւագոյնը դեռ առջեւում է»։ 

@YunHongOfficial - «Պրեմիեր լիգայի լաւագոյն կիսապաշտպանը»։ 

@ Vivek21794 - «Մեսին արգենտինական Մխիթարեանն է։ Ահա թէ որքան բարձր եմ գնահատում նրան»։ 

@ Rajas40 - «Նա մի սուպեր տաղանդաւոր խաղացող է, եւ  ինչպէս նաեւ չափազանց համեստ։ Նա կարող է միայն լաւը ստանալ այստեղ»։ 

@Squance_Matthew - «Կախարդական Միկի։ Ահա ամէնն, ինչ ուզում են ասել։ Նա գնդակի աճպարար է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։