Հա

Մարզական

Հինգշաբթի, 06 Յուլիսի 2017 07:40

Գարի Գասպարովը 12 տարւայ դադարից յետոյ կը վերսկսի կարիերան եւ կը խաղայ նաեւ Լեւոն Արոնեանի հետ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Գասպարովը կը մասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւելիք «Grand Chess Tour»-ի հերթական փուլին:

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Գասպարովը կը մասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւելիք «Grand Chess Tour»-ի հերթական փուլին: Արագ եւ կայծակնային խաղի մրցաշարը տեղի կունենայ օգոստոսին: 54-ամեայ Կասպարովն ընդունել է կազմակերպիչների յատուկ հրաւէրը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Շատ յուզիչ է վերադառնալ մեծ սպորտ 12 տարի անց: Ես չէի մտածում, որ դա տեղի կունենայ այսքան տեւական դադարից յետոյ: Ինձ համար պատիւ է վերսկսել կարիերաս հէնց Սենթ Լուիսում»,- Գասպարովի խօսքը մէջբերում է մրցաշարի պաշտօնական կայքը:

Սենթ Լուիսի մրցաշարում Գասպարովի մրցակիցները կը լինեն Հայաստանի հաւաքականի առաջին համար Լեւոն Արոնեանը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանօ Կարուանան, ռուսաստանցիներ Սերգէյ Կարեակինն ու Եան Նեպոմնեաշչին, հնդիկ Վիշւանաթան Անանդը, չեխ Դաւիդ Նաւարան, կուբացի Լենիէր Դոմինգէսը եւ վիետնամցի Լէ Կուան Լիէմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։