Հա

Մարզական

Կիրակի, 09 Յուլիսի 2017 10:00

«Աքլորներ»-ը՝ Վոլէյբոլի համաշխարհային լիգայի գագաթում

Վոլէյբոլի Ֆրանսիայի ազգային հաւաքականը նւաճեց Վոլէյբոլի համաշխարհային լիգայի այս տարւայ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Վոլէյբոլի Ֆրանսիայի ազգային հաւաքականը նւաճեց Վոլէյբոլի համաշխարհային լիգայի այս տարւայ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:

Քիչ առաջ բրազիլական Կորիտիբա քաղաքում աւարտւեց Վոլէյբոլի համաշխարհային լիգայի այս տարւայ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որտեղ ուժերն էին չափում Ֆրանսիայի եւ Բրազիլիայի ընտանիները:

Դրամատիկ, լարւած ու դիտարժան պայքարում «Աքլորներ»-ին յաջողւեց 3:2 (21:25, 25:15, 25:23, 19:25, 15:13) հաշւով տանել յաղթանակ եւ նւաճել չեմպիոնի կոչումը:

3-րդ տեղի համար պայքարում Կանադայի հաւաքականը 3:1 հաշւով պարտութեան մատնեց ԱՄՆ-ի ընտրանում եւ կանգնեց պատւոյ հարթակի 3-րդ հորիզոնականում:

Վոլէյբոլի համաշխարհային լիգայում սա Ֆրանսիայի ընտրանու չեմպիոնական երկրորդ տիտղոսն է: Առաջին անգամ «Աքլորներ»-ն այդ կոչմանն արժանացել են 2015 թւականին:

Յիշցնեք, որ վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականի համար այս տարւայ մրցաշրջանը բացարձակ ձախողում էր: Իրանի ընտրանին այս տարի բաւարարւեց ընդամենը 11-րդ հորիզոնականով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։