Հա

Մարզական

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 08:20

Ասիայի աթլետիկայի Ասիայի առաջնութեան մրցութիւններում Իրանի ազգային հաւաքականն արձանագրել է իր պատմութեան լաւագոյն արդիւնքը

Աթլետիկայի Ասիայի առաջնութեան 22-րդ մրցաշարի աւարտին ԻԻՀ-ի աթլետիկայի ազգային հաւաքականը շահելով 4 ոսկի եւ մէկ բրոնզ մեդալ կանգնեց աղիւսակի չորրորդ հորիզոնականում:

«alikonline.ir» - Աթլետիկայի Ասիայի առաջնութեան 22-րդ մրցաշարի աւարտին ԻԻՀ-ի աթլետիկայի ազգային հաւաքականը շահելով 4 ոսկի եւ մէկ բրոնզ մեդալ կանգնեց աղիւսակի չորրորդ հորիզոնականում: Գրում է «parstoday.am»-ը:

Աթլետիկայի Ասիայի առաջնութեան 22-րդ մրցաշարը, որն անցած հինգշաբթի օրը սկսւել էր Հնդկաստանի Օդիշա նահանգում, կիրակի գիշեր հիւրընկալ հաւաքականի չեմպիոն դառնալով աւարտւեց:

Մրցաշարին 14 մարզիկներով մասնակցած ԻԻՀ-ի ազգային հաւաքականի ոսկի մեդալները շահեցին Էհսան Հադադին՝ սկաւառակի նետման, Ալի Սամարին՝ մուրճի նետման, Հասան Թաֆթիանը՝ 100մ. վազքի եւ Հոսէյն Քէյհանին 3000մ. արգելավազքի ճիւղերում, իսկ Մոսլեմ Նիադուսթը 1500մ. վազքում բրոնզ մեդալ շահեց: Այդպիսով ԻԻՀ-ի աթլետիկայի ազգային հաւաքականն արձանագրեց այդ մրցաշարի պատմութեան ընթացքում իր լաւագոյն արդիւնքները:

Աթլետիկայի Ասիայի առաջնութեան 22-րդ մրցաշարում Չինաստանի ազգային հաւաքականը երկրորդ հանդիսացաւ, իսկ Ղազախստանի ազգային հաւաքականը, որի ոսկի մեդալների քանակը հաւասար էր Իրանի ոսկի մեդալների քանակին, իր շահած արծաթ մեդալի շնորհիւ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Յարակից Հրապարակումներ

  • Պատմական լուսանկար, պատւարժան յաղթանակի բերկրանքով
    Պատմական լուսանկար, պատւարժան յաղթանակի բերկրանքով

    Իրանի «Ազադի» Օլիմպիական աւանը թւականիս օգոստոսի 29-ից 31-ը հիւրընկալեց Իրաքի, Թուրքմենստանի, Իրանի եւ Իրանի երիտասարդականի կանանց ազգային հաւաքականներին: Մրցաշարի առաջին իսկ օրւանից Իրանի կանանց ազգային հաւաքականը անխոցելի էր եւ առանց դժւարութեամբ յաղթեց բոլոր մրցակիցներին եւ արժանացաւ մրցաշարի յաղթողի կոչմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։