Հա

Մարզական

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 09:30

Իրանն ու հայաստանը կը համագործակցեն երկու երկրների ազգային մարզաձեւերի զարգացման ուղղութեամբ

Իրանն ու Հայաստանը կը համագործակցեն երկու երկրների ազգային մարզաձեւերի զարգացման ուղղութեամբ:

«alikonline.ir» - Իրանն ու Հայաստանը կը համագործակցեն երկու երկրների ազգային մարզաձեւերի զարգացման ուղղութեամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի եւ երտասարդութեան հարցերի պաշտօնական կայքից:

Յուլիսի 10-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Հրաչեայ Ռոստոմեանը հադիպել է Երեւան այցելած իրանական ազգային՝ զուրխանէ սպորտի եւ քոշտի փահլաւանի մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհսէն Մեհրալիզադէի գլխաւորած պատւիրակութեան հետ: Հանդիպանը ներկայ է եղել նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

Կողմերը քննարկել են իրանական ազգային փահլաւանի մարզաձեւում հայ մարզիկներին ընդգրկելու եւ այդ մարզաձեւի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախարարը Ռոստոմեանը ողջունել է հիւրերին եւ նշել, որ երկու երկրների դարաւոր բարեկամական յարաբերութիւնները չեն սահմանափակւում միայն տնտեսական, քաղաքական կամ մշակութային համագործակցութեամբ, դրանք խոր արմատներ ունեն նաեւ սպորտի ոլորտում:

Մոհսէն Մեհրալիզադէն ներկայացրել է փահլաւանի մարզաձեւի առանձնայատկութիւնները՝ դրա փիլիսոփայական եւ հոգեբանական մեծ ներուժը: «Փահլաւանին նպաստում է մարզւողների ոչ միայն ֆիզիկական պատրաստւածութեան բարձրացմանը, այլեւ նրանց դարձնում է առաւել խոհուն, հանդուրժող եւ սերմանում բարութիւն ու ներողամտութիւն: Հնում փահլաւանները համարւել են իմաստուններ, նրանց դիմել են տարբեր տարաձայնութիւնների լուծում տալու խնդրանքով»,- տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաեւ ասել է, որ աշխարհի շուրջ 85 երկրներում գործում են զուրխանէ սպորտի եւ քոշտի փահլաւանի ֆեդերացիաներ, եւ խնդրել է նախարարի աջակցութիւնը՝ Հայաստանում այդ մարզաձեւի ֆեդերացիա հիմնելու հարցում:

Նախարար Ռոստոմեանը հիւրերին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս ազգային մարզաձեւի՝ հայկական աւանդական կոխ ըմբշամարտի պահպանմանն ու զարգացմանը: «Հայկական աւանդական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգով սահմանւած դրոյթները գտնւում են պետական հոգածութեան ներքոյ: Այսինքն՝ ՀՀ կառավարութիւնը պետբիւջէից միջոցներ է յատկացնում կոխի զարգացման համար, եւ այս տարի առաջին անգամ մենք անցկացնելու ենք կոխի ՀՀ առաջնութիւն: Կոխը մարզա-մշակութային արժէք է, եւ մենք պարտաւոր ենք այն պահպանել ու փոխանցել ապագայ սերունդներին»,- ասել է Հ. Ռոստոմեանը եւ աւելացրել, որ հէնց այս տեսանկիւնից պարզ եւ հասկանալի է իրանցի գործընկերների հոգատար վերաբերմունքն իրենց ազգային մարզաձեւի նկատմամբ:

Կողմերը պայմանաւորւել են, որ Հայաստանում զուրխանէ սպորտի եւ քոշտի փահլաւանի ֆեդերացիա հիմնելուց եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնագիր ստորագրելուց յետոյ իրանցի մասնագէտները կայցելեն Հայաստան եւ կը կազմակերպեն դասընթացներ հայ մասնագէտների համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։