Հա

Մարզական

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 10:30

«FIDE Grand Prix». Լեւոն Արոնեանը կէս միաւոր է յետ առաջատարներից

Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակւող «FIDE Grand Prix» երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով միաւորը կիսեց ռուս Պեոտր Սւիդլէրի հետ:

«alikonline.ir» - Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակւող «FIDE Grand Prix» երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով միաւորը կիսեց ռուս Պեոտր Սւիդլէրի հետ: Պարտիան աւարտւեց 35-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

մրցաշարի 5-րդ տուրից յետոյ Լեւոն Արոնեանը 3 միաւորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Նոյնքան միաւոր ունեն նաեւ ռուս Պեոտր Սւիդլէրը, հնդիկ Պանտելա Հարիկրիշնան ու Շաքրիեար Մամեդեարովը: Մրցաշարային աղիւսակը գլխաւորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովը, որոնք հաւաքել են 3.5-ական միաւոր:

Նախորդ 5 պարտիաներում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Պեոտր Սւիդլէրի հետ, ինչպէս նաեւ յաղթել ռուս Դմիտրի Եակովենկոյին:

Այսօր մրցաշարում հանգստեան օր է: Յուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով կը խաղայ Պանտելա Հարիկրիշնայի հետ:

Յիշեցնենք, որ 9 տուրով անցկացւող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։