Հա

Մարզական

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 11:00

Բակօ Սահակեանը Վախթանգ Դարչինեանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինեանին:

Նախագահը միջազգային մրցասպարէզներում ունեցած նշանակալի յաջողութիւնների համար Վախթանգ Դարչինեանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինեանին:

Հայկական սպորտի զարգացման գործում Բակօ Սահակեանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինեանի ներդրումը՝ ընդգծելով նրա ակտիւ ներգրաււածութիւնը համահայկական տարբեր ծրագրերում:

Նախագահը միջազգային մրցասպարէզներում ունեցած նշանակալի յաջողութիւնների համար Վախթանգ Դարչինեանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում անւանի բռնցքամարտիկն ասել է, որ իր եւ նախագահի հանդիպմանը քննարկւել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Դեռեւս անցած տարի պիտի գայի Արցախ, բայց չստացւեց: Հայաստան գալով՝ ծրագրել էի. այս անգամ, անպայման, պէտք է լինեմ Արցախում: Մրցաշարերին ես միշտ բարձր եմ պահել հայկական դրօշի պատիւը. արել եւ անում եմ այն ամէնը, ինչ կարող եմ: Հետայսու կը ձգտեմ հայկական բռնցքամարտի զարգացման գործում աւելի օգտակար լինել: Ես մարզիկներ եմ պատրաստելու, ովքեր, հանդէս գալով տարբեր երկրներում, բարձր կը պահեն հայոց եռագոյնը»,-ասել է Վ. Դարչինեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։