Հա

Մարզական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 11:30

Իւրի Ջորկայեւ. «Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարեանով»

«Հենրիխը լաւ տղայ է, նա երբեք չի բողոքում: Մրցաշրջանի մեկնարկում նա անգամ պահեստայինների նստարանին տեղ չունէր, սակայն խաղից խաղ կարողացաւ իր տեղը հաստատել հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է եւ իր առաջ նոր մարտահրաւէրներ է դնում: Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարեանով Հայաստանում»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:

«alikonline.ir» - Ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Իւրի Ջորկայեւը անդրադարձել է Հայաստանի ազգային հաւաքականի աւագ, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:

«Երկար տարիներ է, ինչ գիտեմ Հենրիխի ընտանիքին: Միշտ կապ ենք պահպանում միմեանց հետ: Նրանք շատ-շատ լաւ մարդիկ են եւ յաճախակի եմ տեսնում նրանց, երբ Հայաստանում եմ լինում: Կարեւորում եմ դա, քանի որ մենք քիչ ենք, բայց պէտք է աջակցենք միմեանց»: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Ջորկայեւի խօսքը մեջբերում է «Sky Sport»-ը:

Աշխարհի նախկին չեմպիոնը խօսել է նաեւ այն մասին, որ արդէն աւարտւած մրցաշրջանում Մխիթարեանը չէր յայտնւում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յայտացուցակում:

«Հենրիխը լաւ տղայ է, նա երբեք չի բողոքում: Մրցաշրջանի մեկնարկում նա անգամ պահեստայինների նստարանին տեղ չունէր, սակայն խաղից խաղ կարողացաւ իր տեղը հաստատել հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է եւ իր առաջ նոր մարտահրաւէրներ է դնում: Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարեանով Հայաստանում»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Ջորկայեւը փաստել է, որ հաշւի առնելով նախորդ մրցաշրջանի վստահ աւարտը՝ Մխիթարեանն այս տարի կլինի իր մարզավիճակի գագաթնակէտին. «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին պէտք է մէկը, ով կփոխի խաղը երկրորդ կէսում` դա Հենրիխն է: Նրան մեծ մրցաշրջան է սպասում»,- եզրափակել է Եւրոպայի եւ աշխարհի նախկին չեմպիոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։