Հա

Մարզական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 07:50

«FIDE Grand Prix». Լեւոն Արոնեանի պարտւեց Եան Նեպոմնեաշչիին

Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում աւարտին մօտեցող «FIDE Grand Prix» շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում երէկ՝ յուլիսի 14-ին Լեւոն Արոնեանը սեւերով պարտւեց ռուսաստանցի Եան Նեպոմնյաշչիին:

«alikonline.ir» - Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում աւարտին մօտեցող «FIDE Grand Prix» շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում երէկ՝ յուլիսի 14-ին Լեւոն Արոնեանը սեւերով պարտւեց ռուսաստանցի Եան Նեպոմնյաշչիին: Հայկական շախմատի առաջատարը յանձնւեց 36-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Այսպիսով Լեւոն Արոնեանը զրկւեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարաւորութիւնից:

Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարն ունի 3.5 միաւոր եւ բաժանում է 14-15-րդ տեղերը: 9-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով կը մրցի ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմի հետ, որը 2 միաւորով վերջին տեղում է:

Մրցաշարային աղիւսակը միանձնեայ գլխաւորում է ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովը, որը հաւաքել է 5.5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Եան Նեպոմնեաշչին ունեն 5-ական միաւոր: Վերջին տուրում Նեպոմնեաշչին սպիտակներով կը խաղայ Ռաջաբովի հետ, իսկ Գրիշչուկը սեւերով ուժերը կը չափի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Յիշեցնենք, որ մրցաշարում Լեւոն Արոնեանը տարել է մէկ յաղթանակ, կրել 2 պարտութիւն եւ 5 պարտիա աւարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացւող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։