Հա

Մարզական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 09:50

Յայտնի են 2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտէն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թւականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրւել Փարիզը եւ Լոս Անջելէսը: Սակայն, դեռեւս յայտնի չէ, թէ որ քաղաքն է առաջինն ընդունելու խաղերը:

«alikonline.ir» - Միջազգային օլիմպիական կոմիտէն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թւականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրւել Փարիզը եւ Լոս Անջելէսը: Սակայն, դեռեւս յայտնի չէ, թէ որ քաղաքն է առաջինն ընդունելու խաղերը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու յայտ ներկայացրել էին նաեւ Համբուրգը, Բուդապեշտը եւ Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկւել էին Փարիզն ու Լոս Անջելէսը: Խաղերի անցկացման հերթականութիւնը վերջնականապէս կը որոշւի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում:

Մինչ այդ Փարիզը եւ Լոս Անջելէսը միասին պէտք է համաձայնութեան գան: Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 եւ 1920 թթ., Լոս Անջելէս՝ 1932 եւ 1984 թթ.: Առաջիկայ ամառային օլիմպիական խաղերը 2020 թւականին կը կայանան Տոկիոյում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։