Հա

Մարզական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 12:30

«Marca». «Մխիթարեանը բացայայտում է Հայաստանի տեղը քարտէզի վրայ»

Իսպանական հանրայայտ «Marca» պարբերականը Մխիթարեանին նւիրւած յօդւածը վերնագրել է «Մխիթարեանը բացայայտում է Հայաստանի տեղը քարտէզի վրայ»:

«alikonline.ir» - Իսպանական հանրայայտ «Marca» պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` իսպանական պարբերականը Մխիթարեանին նւիրւած յօդւածը վերնագրել է «Մխիթարեանը բացայայտում է Հայաստանի տեղը քարտէզի վրայ»: Անդրադարձում իսպանական լրատւականը խօսել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում Մխիթարեանի դերի կարեւորութեան մասին, ինչպէս նաեւ՝ թէ որքան մեծ դեր են խաղացել հայ կիսապաշտպանի գոլերը «կարմիր սատանաների» համար Եւրոպայի լիգայում:

Ըստ «Marca»-ի՝ Մխիթարեանը կարող է յաւակնել Եւրոպայի լիգայի լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։