Հա

Մարզական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 08:00

«FIDE Grand Prix». Լեւոն Արոնեանը բաժանեց 10-13-րդ տեղերը

Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում աւարտւեց «FIDE Grand Prix» շարքի երրորդ մրցաշարը: Վաստակած 4.5 միաւորով Լեւոն Արոնեանը բաժանեց 10-13-րդ տեղերը:

«alikonline.ir» - Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում աւարտւեց «FIDE Grand Prix» շարքի երրորդ մրցաշարը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով յաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին, որն իր պարտութիւնն ընդունեց 60-րդ քայլում:

Այս յաղթանկի շնորհիւ Արոնեանը մրցաշարն աւարտեց 4.5 միաւորով: Նոյնքան միաւոր են հաւաքել նաեւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, իսրայէլցի Բորիս Գելֆանդն ու ռուս Պաւէլ Էլեանովը:

Մրցաշարի յաղթողի տիտղոսը նւաճեց ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովը, որը վաստակեց 6 միաւոր: 2-3-րդ տեղերը բաժանած ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի ու Եան Նեպոմնեաշչիի արդիւնքն է 5.5-ական միաւոր: Վերջին տուրում Նեպոմնեաշչին սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռաջաբովի հետ, իսկ Գրիշչուկը սեւերով միաւորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

4-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները հաւաքեցին 5-ական միաւոր:

Յիշեցնենք, որ Լեւոն Արոնեանն ամենաբարձր վարկանիշն ունէր մրցաշարում՝ 2809: 9 տուրերում նա տարաւ 2 յաղթանակ, կրեց 2 պարտութիւն եւ 5 պարտիա աւարտեց ոչ ոքի: Մրցաշարին մասնակցեցին 18 շախմատիստներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։