Հա

Մարզական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 14:20

Գեղարդ Մուսասին «Bellator»-ում նորամուտը կը նշի նախկին չեմպիոնի հետ մենամարտով

Հոլանդիան ներկայացնող «MMA»-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) կը մենամարտի «Bellator»-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շմելէնկոյի հետ: Մենամարտը տեղի կունենայ հոկտեմբերի 20-ին ամերիկեան Անկասւիլում անցկացւելիք «Bellator» 185 խառը մենամարտերի մրցաշարում:

«alikonline.ir» - Հոլանդիան ներկայացնող «MMA»-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) կը մենամարտի «Bellator»-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շմելէնկոյի հետ: Մենամարտը տեղի կունենայ հոկտեմբերի 20-ին ամերիկեան Անկասւիլում անցկացւելիք «Bellator» 185 խառը մենամարտերի մրցաշարում: Գրում է «news.am»-ը: 

31-ամեայ Մուսասին առաջին մենամարտը կանցկացնի «Bellator»-ում, որի հետ պայմանագիր էր կնքել այս շաբաթ: Մինչեւ այս նա 12 մենամարտ է անցկացրել «UFC»-ում: 

Գեղարդ Մուսասին յաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ 33-ամեայ Շմելենկօն տարել է 6 անընդմէջ յաղթանակ: 

Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալօ քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով յաղթել էր «UFC»-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին: 

Յիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին ծնւել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխւել է Հոլանդիա։ Դպրոցն աւարտելուց յետոյ Գեղարդը եղբօր պէս սկսել է մարզւել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։