Հա

Մարզական

Երեքշաբթի, 18 Յուլիսի 2017 08:30

Հենրիխ Մխիթարեան. «Մեծ պատիւ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է»

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել իսպանական «Marca» պարբերականին:

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել իսպանական «Marca» պարբերականին: Տեղեկացնում է «armsport»-ը:

 

- Լինելով հայ ամենայայտնի ֆուտբոլիստն աշխարհի մեծագոյն ակումբներից մէկում՝ զգո՞ւմ ես յաւելեալ ճնշում ամէն շաբաթ լաւ հանդէս գալու համար:

- Դա մեծ պատիւ է, սակայն նոյն ժամանակ պատասխանատւութիւն: Պատիւ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, սակայն պատասխանատւութիւն է միշտ լաւ ելոյթ ունենալ՝ նրանց ոգին բարձր պահելու համար: Իւրայատուկ զգացողութիւն է տեսնել, թէ ինչպէս են մարդիկ հպարտանում քեզնով, սակայն երբ դաշտ եմ մտնում, կենտրոնանում եմ միայն խաղի վրայ:

 

- Կարիճ հարւածը քո լաւագո՞յն գոլն է: Կը փորձե՞ս կրկնել այն:

- Կարիճ հարւածով գոլը լաւագոյնն է, սակայն իմ ամենակարեւոր խփած գնդակը Եւրոպա լիգայի եզրափակչին է: Կարիճ հարւածը նախապէս չէի ծրագրել: Այդ պահին միայն այդպէս կարող էի հարւածել:

 

- Ի՞նչ ես սովորել Մանչեսթերում անցկացրած ժամանակ եւ ինչպէ՞ս կարող ես բարելաւել քո խաղը:

- Ամէն օր շարունակում եմ սովորել եւ չկան սահմանափակումներ առաջադիմելու համար: Կը շարունակեմ ջանասիրաբար աշխատել, ինչպէս դա արել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում:

 

- Ինչի՞ կարող է հասնել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը մեկնարկող մրցաշրջանում:

- Մեր նպատակն է յաղթել ամէն խաղում, եւ յոյս ունենանք այդպէս էլ կը լինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան մեր թիմի ԴՆԹ-ում է: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը Չեմպիոնների լիգան է եւ Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն է:

 

- Ի՞նչն է քո անձնական ամբիցիան 2017-2018 մրցաշրջանում:

- Որպէս խաղացող, անհատ, ունեմ իմ ամբիցիաները: Սակայն ժամանակն է շնորհակալութիւն յայտնել ակումբի երկրպագուներին այն ամէնի համար, ինչ նրանք մեզ տւել են: Միշտ կանեմ առաւելագոյնը, ինչ կարող եմ:

 

- Մտադի՞ր ես մասնակցել Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի զարգացմանը:

- Մտածել եմ այդ մասին եւ կը ցանկանամ հետագայում սովորեցնել հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայութեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։